Մերձավանի Կոնյակի Գործարան

Հայկական մրգային օղիները հայտնի են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Խոսքը ոչ միայն հանրահայտ թթի օղու մասին է, այլև աննման ծիրանի, դեղձի և խնձորի օղիների: Արտադրության տեխնոլոգիան անդադար բարելավելով՝ հայ վարպետները հասել են անզուգական բարձունքների:

Սակայն բացառիկ որակի հիմնական գաղտնիքն, իհարկե, Արարատյան դաշտավայրում աճող և արևի ճառագայթների կենարար ջերմությամբ սնված, անհավանական քաղցր և հյութալի մրգերն են: Մնում է միայն ավելացնել սառցի սառնության լեռնային ջուրը, մեր վարպետների երևակայությունը և նորմերի խստիվ պահպանումը․ ահա և մեր հաջողության բանաձևը, ինչի խոսուն վկաները մեր մրցանակներն են:

Սամոգոն դեղձի

Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում աճող դեղձը ձեռք է բերում յուրահատուկ համ և բույր: Խմորման արդյունքում ստացված ալկոհոլային խմիչքը գործարանում ենթարկվում է համապատասխան վերամշակման և կրկնակի թորման: Այնուհետև, տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան, եռակի զտում անցնելուց հետո շշալցվում է: Սամոգոնը աչքի է ընկնում իր յուրահատուկ համով:

Մրցանակներ

Մեր գործունեության բացարձակ անսպասելի, բայց շատ հաճելի գնահատականը, որը մի կողմից ավելացնում է մեր պատասխանատվությունը, իսկ մյուս կողմից՝ թևեր տալիս մեր նվիրյալ վարպետներին:

Ավելին

Ներեցեք,Դուք պետք է լինեք 18 տարեկան կամ ավելի, այս կայքը դիտելու համար:

Այս կայքը պարունակում է տեղեկություններ ալկոհոլային խմիչքների մասին:
Մուտքը միայն մեծահասակների համար է:

Ձեր 18 տարին լրացե՞լ է։